Անձնային հմտությունների զարգացում

Անձնային հմտությունների զարգացում (Առաջնորդություն և կառավարում) դասընթաց

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են Անձնային հմտությունների զարգացում (Առաջնորդություն և կառավարում)դասընթացի մեկնարկը:

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան գիտելիք, հմտություն, կարողություն և նրանց մոտ կձևավորվի վերաբերմունք ստորև բերված թեմաների վերաբերյալ, ինչպես նաև կիմանան սեփական խառնվածքի արդյունավետ և անարդյունավետ գծերը, կկարողանան լսարանի առաջ արդյունավետ ներկայացնել նյութը:

Դասընթացը կանցկացվի կիրառելով գործնական անհատական և խմբային վարժություններ, թեսթեր, մասնակիցների կողմից ներկայացումներ և ուսուցման ինտերակտիվ այլ մեթոդներ:

Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Ակտիվամետություն (Proactivity), որի միջոցով հաղթահարվում է հոգեբանական կախվածությունը
  • Ռազմավարական մտածողություն, որի միջոցով կկարողանան սահմանել հստակ նպատակներ և իմանալ դրանց հասնելու համար անհրաժեշտ բաղադրիչները
  • ՈՒԹՀՍ (SWOT) վերլուծություն` կատարել ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և խոչընդոտների վերլուծություն
  • Ժամանակի տնօրինում` ըստ կարևորության և առաջնահերթության դասակարգել անելիքները
  • Հաղորդակցության հմտություններ` բարելավել հաղորդակցությունը և դարձնել ավելի արդյունավետ
  • Շահադրդման (Մոտիվացիայի) տեսություններ` հասկանալ սեփական և այլոց գործողությունների շահադրդումը և կարողանալ այն օգտագործել արդյունավետ թիմային աշխատանքի իրականացման համար
  • Հակամատությունների (Կոնֆլկտների) լուծում` առաջացած կոնֆլիկտնները լուծել արդյունավետ եղանակով
  • Առաջնորդության նոր նմուշօրինակ (Առաջնորդ-Կառավարիչ)` հասկանալ ղեկավարման երկու դերերի տարբերությունը և ձտել դառնալ առաջնորդ
  • Առաջնորդության հիմնական ոճերը` հաշվի առնելով ժամանակի, կարևորության, ղեկավարի, թիմի գործոնները ընտրել առաջնորդության համապատասխան ոճը
  • Թիմային աշխատանք`աշխատել թիմով արդյունավետ, հասնելով սիներգիայի էֆեկտի:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Հունվար, 2018թ.

Գրանցման վերջնաժամկետ. 

Դասընթացի տևողությունը. 24 ժամ / 3 շաբաթ/ 6 հանդիպում

Դասընթացի արժեքը.

15 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 74 97 02 (աշխատանքային ժամը՝ 9։30-18։30) , գրել trainings@vtc.am կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):

 


1 1 1