Գործարար ծրագրի մշակում

«Գործարար ծրագրի մշակում» (Business planning) դասընթաց

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են «Գործարար ծրագրի մշակում» դասընթացի մեկնարկը:

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան գիտելիք, հմտություն և կարողություն ստորև բերված թեմաների վերաբերյալ, կկարողանան մշակել Գործարար ծրագիր:

Դասընթացը կանցկացվի, կիրառելով գործնական անհատական և խմբային վարժություններ, մասնակիցների կողմից ներկայացումներ և ուսուցման ինտերակտիվ այլ մեթոդներ:

Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Ինչո՞ւ սկսել սեփական բիզնես, այս բաժինում կծանոթանան Բիզնես ծրագրի ընդհանուր նկարագրին, կկարողանան մշակել բիզնես գաղափարներ
  • Բիզնեսի կառավարում, կիմանան ի՞նչ է կառավարումը, որոնք են կառավարման ֆունկցիաները, ի՞նչպես կառավարել անձնակազմը, ինչպե՞ս արդյունավետ կառավարել ժամանակը
  • Շուկայի հետազոտություն, կիմանան շուկայի հետազոտության անհրաժեշտությունը, որոնք են շուկայի հետազոտության հիմնական ուղղությունները և ի՞նչ գործընթացով է այն իրականացվում, որո՞նք են տեղեկատվության աղբյուրները և հավաքագրման մեթոդները, ի՞նչպես գնահատել պահանջարկը, սպառողների կարիքները, շուկայի վրա ազդող գործոնները, գնորդի վարքագիծը, մրցակցությունը
  • Մարքեթինգ, կիմանան ի՞նչ է մարքետինգը, որոնք են մարքետինգի 4 «Ա» –երը, ի՞նչ է շուկայի հատվածավորումը, արտադրանքի նկարագիրը, ինչպե՞ս վարել գնային ձեռնտու քաղաքականություն, վաճառքի ի՞նչ ռազմավարություն ընտրել, ինչպե՞ս խթանել առևտուրը կամ ծառայությունը, ինչպե՞ս ադյունավետ սպասարկել հաճախորդներին և կառավարել հարաբերությունները
  • Ֆինանսական պլանավորում, կիմանան ինչպե՞ս հաշվարկել ինքնարժեքը, եկամուտը, ինչպե՞ս կազմել ներդրումայնի ծրագիր, դրամական հոսքերի մասին հաշվետվություն
  • Իրավական հարցեր և հարկային օրենսդրություն, կիմանան որո՞նք են բիզնես ոլորտի իրավական ապահովման առանձնահատկությունները և ինչպե՞ս իրականացնել պետական գրանցումը, որոնք են պայմանգրերի հիմնական տեսակները
  • Բիզնես պլան, ի՞նչ է բիզնես պլանը և որոնք են դրա նպատակները, ի՞նչ պահանջներ են դրվելու բիզնես պլանի մշակման համար և ինչպե՞ս է այն գնահատվելու, ինչպե՞ս կազմել բինզնես պլան, որո՞նք են բիզնես պլանի հիմնական բաժինները:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Հունվար, 2017թ.

Գրանցման վերջնաժամկետ. Հունվարի 20, 2017թ

Դասընթացի տևողությունը. 24 ժամ / 3 շաբաթ/ 6 հանդիպում

Դասընթացի արժեքը. 15 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfBTRC1K4mbIuf9NLpFgWttnRMKdlYlaHwLqVlRaybkwbhuuA/viewform

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 74 97 02 (աշխատանքային ժամը՝ 9։30-18։30) , գրել [email protected] կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ք.Վանաձոր, Շինարարների փ. 12):


1 1 1