Թվային մեթոդներ

«Թվային մեթոդներ» դասընթաց

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են «Թվային մեթոդներ» դասընթացը:

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է՝ մասնակից-ունկնդրին ծանոթացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարևոր դերակատարում ունեցող մաթեմատիկայի կարևորագույն ճյուղերից մեկի՝ թվային մեթոդների (հաշվողական մաթեմատիկայի) հիմունքների հետ, ինչպես նաև պատկերացում ձևավորել մաթեմատիկական խնդիրների լուծման համար օգտագործվող արդի կիրառական փաթեթների վերաբերյալ, MathCAD ծրագրային փաթեթի օրինակով: Դասընթացում ներառված բաժինների խնդիրների համար կտրվեն նաև գործնական ծրագրային լուծումներ՝ հիմնականում` C++ լեզվով:

Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ՝ բարձրագույն մաթեմատիկայի (մաթեմատիկական անալիզ, բարձրագույն հանրահաշիվ) հիմունքներ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Հիմնական գաղափարներ։
  • Ոչ գծային հավասարումների լուծումը։
  • Գծային հանրահաշվի թվային մեթոդները։
  • Ինտերպոլացիա։
  • Թվային ինտեգրում։
  • Սովորական դիֆերենցիալ հավասարումների լուծման մեթոդներ:
  • Հիմնական գաղափարներ մասնական ածանցյալներով հավասարումների համար տարբերական սխեմաների վերաբերյալ:
  • Հիմնական գաղափարներ մաթեմատիկական ծրագրավորման որոշ հիմնական խնդիրների թվային լուծումների վերաբերյալ:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետք է.

իմանա դասընթացի ծրագրի բաժիններում ներառված մաթեմատիկական խնդիրների հիմնական թվային մեթոդները և ալգորիթմները, պատկերացում ունենա վերը նշված խնդիրների լուծման համար գոյություն ունեցող կիրառական ծրագրերի փաթեթների մասին,

տիրապետի վերը նշված բաժինների մաթեմատիկական խնդիրների համար թվային մեթոդների մշակման եղանակներին և տեխնոլոգիաներին,

կարողանա մշակել թվային մեթոդներ և ալգորիթմներ, գնահատել նրանց սխալանքները, իրագործել այդ ալգորիթմները ծրագրավորման բարձր մակարդակի լեզուներից որևէ մեկով (դասընթացի ընթացքում օգտագործվող C++), օգտագործել ստացած գիտելիքները և հմտությունները մաթեմատիկական և գիտատեխնիկական ավելի խնդիրների լուծման ընթացքում:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Նոյեմբեր, 2016թ.

Դասընթացի տևողությունը. 48 ժամ /8շաբաթ/24օր

Դասընթացի արժեքը. 15,000 ՀՀԴ

Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:

Դասընթացին կարողեք գրանցվել հետևյալ հղումով. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfBTRC1K4mbIuf9NLpFgWttnRMKdlYlaHwLqVlRaybkwbhuuA/viewform

Մանրամասների համար կարողեք զանգահարել 060 74 97 02 (աշխատանքային ժամը՝ 9։30-18։30), գրել [email protected] կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1