ADOBE AFTER EFFECTS ԴԱՍԸՆԹԱՑ
Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են Adobe After Effects դասընթացը:
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի մասնակիցները կծանոթանան Adobe After Effects ծրագրի հիմնական հնարավորություններին, թվային նկարի ձևաչափերին, աշխատանքի մանրամասներին և հիմնական դրույթներին: Հիմնական շեշտը դրվում է ժամանակակից գրաֆիկական ձևաչափերում ծրագրի կիրառման տարբերակներին, կիրառման ոլորտներին, համապատասխան գործիքների և մեթոդների ընտրությամբ վերջնական արդյունքի հասնելու ճանապարհի ճիշտ ընտրությանը:
Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն:
Adobe After Effects-ն՝ ըստ մասնագետնների մերօրյա լավագույն ծրագիրն է էֆֆեկտներով տեսանյութերի և անիմացիայի համար։
https://helpx.adobe.com/after-effects/how-to/what-is-after-effects-cc.html
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
- File import (from PS & AI), Dynamic Link,
- Layers
- Composition
- Animation
- Masks & shapes
- Effects & transitions
- Text Animation
- Parenting & Precomposing
- Color Correction, Color Grading
- Keying, rotoscoping
- Painting, brush
- Working in 3D
- Stabilizing & tracking
- Working with audio
- Expressions
- Rendering
ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետք է.
- Իմանա After Effects-ի ինտերֆեյսի հիմնական առանձնահատկությունները
- Հստակպատկերացնի անիմացիոն վիդեո ֆայլի ձևաչափերը, թվային նկարի հիմնական հատկությունները, ֆորմատները:
- Կարողանաստանալ պարզ, միջին և բարդ տեսահոլովակներ
- Հստակ պատկերացնի էֆֆեկտները՝ դրանց բաժիններն ու կարողանա կոմբինացնելով դրանք ստանա ավելի բարդ արդյունք
- Հստակ պատկերացում կազմի ֆիլմմեյքինգի մասին և կարողանա ըստ խնդրի գտնել գույնային լուծումներ
- Կարողանա աշխատել Camera և Light layer-ների հետ
- Կարողանա ստանալ FX և VFX ձևափոխումներ տրված տեսանյութերի հետ:
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար, 2018թ.
Դասընթացի տևողությունը.
Փուլ 1. AE Basics, Interface, Layers, Dynamic Link՝ 20 ժամ/ 3 շաբաթ/ 5 դաս
Փուլ 2. Animation, Puppet Pin Tool, Masks & Shapes՝ 30 ժամ/ 4 շաբաթ/ 8 դաս
Փուլ 3. VFX, Animating in 3D, Camera, Lights՝ 35 ժամ/ 5 շաբաթ/ 10 դաս
Դասընթացի արժեքը.
Փուլ 1՝ 22000 ՀՀԴ
Փուլ 2՝ 30000 ՀՀԴ
Փուլ 3՝ 32000 ՀՀԴ
Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:
Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 749 705 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):