Algoritms

Ալգորիթմներ դասընթաց

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են Ալգորիթմներ դասընթացը:

ՆԿԱՐԱԳԻՐ

Ներածություն

“Ալգորիթմների տեսությունը” զբաղվում է ալգորիթմների ընդհանուր հատկությունների ու օրինաչափությունների, նրանց ներկայացման տարաբնույթ ֆորմալ մոդելների ուսումնասիրությամբ: “Ալգորիթմներ” դասընթացը նպատակ ունի ուսանողների մոտ ձևավորել ստեղծագործ մտածողություն, կոմբինատոր խնդիրների լավագույն կամ մոտավոր լուծումները գտնող ալգորիթմների մշակման, նրանց վերլուծման և գնահատման ունակություններ, զարգացնել կշռադատության ձևերն ու ընթացքը մաթեմատիկական մեթոդներով վերջավոր թվով քայլերի միջոցով արտածելու հնարավորությունները: ՙ “Ալգորիթմներ” դասընթացի  հիմնախնդիրները վերաբերում են խնդիրների ալգորիթմորեն անլուծելիության ապացուցմանը, ալգորիթմների բարդությունների ասիմպթոտիկ վերլուծությանը, ալգորիթմների դասակարգմանը, ալգորիթմների որակական գնահատման չափորոշիչների մշակմանը:

Դասընթացի նպատակն է

  • ձևավորել և հարստացնել ուսանողների մեջ ալգորիթմական ստեղծագործ մտածողությունը
  • հաղորդել ուսանողներին ինքնուրույն ալգորիթմներ մշակելու համար բավարար գիտելիքներ
  • նպաստել լուծելի և անլուծելի խնդիրները, ճանաչելի և կիսաճանաչելի բազմություններն իրարից տարբերելու, կարգընթաց ֆունկցիաների միջոցով ալգորիթմական շատ հիմնախնդիրների լուծման հմտությունների ձեռքբերմանը
  • ձևավորել կոմբինատոր խնդիրների լավագույն կամ մոտավոր լուծումները գտնող ալգորիթմների մշակման և նրանց վերլուծման ու գնահատման ունակություն
  • զարգացնել կշռադատության ձևերն ու ընթացքը մաթեմատիկական մեթոդներով վերջավոր թվով քայլերի միջոցով արտածելու հնարավորությունները:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Թեմա 1` Ռեկուրսիվ ֆունկցիաների տեսության հիմնական գաղափարները:
  • Թեմա 2` Ռեկուրսիվ ֆունկցիաների տեսության գործողությունները:
  • Թեմա 3` Մասնակի ռեկուրսիվ և ռեկուրսիվ ֆունկցիաներ: Անկյունագծայնացում:
  • Թեմա 4՝ Անլուծելի ալգորիթմական պրոբլեմներ
  • Թեմա 5՝ Չորչի-Թյուրինգի թեզիս: Թվային բազմությունների ռեկուրսիվություն:
  • Թեմա 6` Գյոդելյան համարակալումներ: S-m-n թեորեմ: Անշարժ կետի թեորեմ: Գյոդելի թեորեմ
  • Թեմա 7` Տեսակավորման խնդիրներ և ալգորիթմներ
  • Թեմա 8` Որոնման լավագույն ալգորիթմներ
  • Թեմա 9` Մրցաշարային խնդիրներ
  • Թեմա 10` Գրաֆի կմախքային ծառի խնդիրներ
  • Թեմա 11` Անդրադարձ առնչությամբ լուծվող խնդիրներ
  • Թեմա 12` Կողմնորոշված գրաֆում կարճագույն ճանապարհի գտնելու խնդիրներ
  • Թեմա 13` Դինամիկ ծրագրման մեթոդ
  • Թեմա 14` P, NP դասերը: NP-լրիվություն

ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  1. Առարկայի ուսուցման արդյունքում ուսանողը պետք է իմանա.
  • Ռեկուրսիվ ֆունկցիաներ տեսության հիմնական գաղափարները, նրանց միջոցով հաշվարկելի ֆունկցիաների ներկայացման սկզբունքները:
  • Մասնակի և ընդհանուր ռեկուրսիվ բազմությունների հատկությունները:
  • Անլուծելի ալգորիթմական պրոբլեմների հայտանիշները:
  • Տեսակավորման, որոնման լավագույն ալգորիթմների, մրցաշարային, գրաֆի կմախքային ծառի, կարճագույն ճանապարհ գտնելու խնդիրների լուծման հիմնական սկզբուքները,
  • Անդրադարձ առնչությունների, դինամիկ ծրագրման կիրառման սկզբունքները,
  • P, NP դասերի, NP-լրիվության, համիլտոնյան կոնտուրի և ցիկլի կիրառման կանոները,
  • Ալգորիթմների վերլուծության, բարդությունների գնահատման և համեմատության մեթոդները:
  1. Առարկայի ուսուցման արդյունքում ուսանողը պետք է կարողանա.
  • Ստանալ հաշվարկելի ֆունկցիաների ներկայացումները ռեկուրսիվ ֆունկցիաների տեսության միջոցներով:
  • Կիրառել հայտնի կոմբինատոր ալգորիթմները կոնկրետ մաթեմատիկական խնդիրների լուծման նպատակով,
  • Վերլուծել մշակված ալգորիթմները, գնահատել ու համեմատել դրանք ըստ բարդությունների:
  1. Առարկայի ուսուցման արդյունքում ուսանողը պետք է տիրապետի.
  • Մասնակի ֆունկցիաների սուպերպոզիցիա, պարզագույն ռեկուսիա, մինիմիզացիա գործողությունների հետ աշխատանքի հմտություններին:
  • Կոմբինատոր ալգորիթմների մշակման  հմտություններին,
  • հայտնի կոմբինատոր ալգորիթմները կոնկրետ մաթեմատիկական խնդիրների լուծման նպատակով կիրառման սկզբունքներին,
  • ալգորիթմների վերլուծության, բարդությունների գնահատման և համեմատության մեթոդների կիրառման սկզբունքներին:

 

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար, 2018թ.

Դասընթացի տևողությունը. 32ժամ/ 8շաբաթ/ 16օր

Դասընթացի արժեքը.  15,000 ՀՀԴ (ամսեկան՝ 7.500 ՀՀԴ)

Մասնակիցների նախնական գիտելիքներ., Ինֆորմատիկա, Մաթեմատիկական տրամաբանություն

Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74 97 02 (աշխատանքային ժամը՝ 9։30-18։30), գրել trainings@vtc.am կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1