Autodesk Maya

AUTODESK MAYA ԴԱՍԸՆԹԱՑ
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են
Autodesk Maya եռաչափ ծրագրային փաթեթ-դասընթացի մեկնարկը
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան Autodesk Maya ծրագրի հիմնական դրույթներին, մասնավորապես հետևյալ թեմաների հետ՝
• Autodesk Maya, նախնական գիտելիքներ
• Մոդելավորում (Polygonal, NURBS, Sculpting)
• Մոդելի շեյդերավորում, UV-երի ստեղծում և տեքստուրավորում
• Աշխատանք վիրտուալ տեսախցիկի հետ
• Աշխատանք լույսերի հետ
• Վիզուալիզացիա/Rendering
• Անիմացիա
Գործնական պարապմունքների կատարման շնորհիվ մասնակիցները կսովորեն մոդելավորել հետևյալ մեթոդներով՝
• Մոդելավորում Polygon-երի միջոցով (Poly modeling)
• Մոդելավորում NURBS-երի միջոցով (NURBS modeling)
• 3D ծեփման և ռետոպոլոգիայի մեթոդ (3D Sculpting & Retopology):
Autodesk Maya-ն հանդիսանում է հզոր 3D ծրագրային համալիր, որը հիմնականում նախատեսված է 3D անիմացիայի, մոդելավորման, հատուկ էֆեկտների և վիզուալիզացիայի համար: Այն արդեն երկար ժամանակ ինտենսիվ կիրառում է գտել կինեմատոգրաֆիայում, հեռուստատեսությունում և խաղային ինդուստրիայում:
ՀՂՈՒՄՆԵՐ
Գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ, կատարված Autodesk Maya ծրագրով
https://www.youtube.com/watch?v=GsfLlF_vFqU
Մոդելավորում և Վիզուալիզացիա


Դասընթացը բաղկացած է 2 փուլից:
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար
Դասընթացի տևողությունը.
Փուլ 1՝ 70 ժամ / 7 շաբաթ /21 օր,
Փուլ 2՝ 70 ժամ / 7 շաբաթ /21 օր
Դասընթացի արժեքը.
Փուլ 1. 40.000 ՀՀԴ:
Փուլ 2. 47.000 ՀՀԴ:
Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:
Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfBTRC1K4mbIuf9NLpFgWttnRMKdlYlaHwLqVlRaybkwbhuuA/viewform
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-749702 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1