C, C++

Ծրագրավորման հիմունքներ C++ լեզվով
(Programming Fundamentals using C++)

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են Ծրագրավորման հիմունքներ C++ լեզվով I, II, III և IV փուլեր դասընթացը:

Դասընթացը բաղկացած է 4 փուլից.

  1. C/C++ դասընթաց (սկսնակների համար)
  2. Ալգորիթմներ և Տվյալների կառուցվածքներ
  3. C/C++ խորացված դասընթաց
  4. OOP, Design Pattern

Փուլ 1. C/C++ դասընթաց (սկսնակների համար)

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի արդյունքում ուսանողը կստանա ծրագրավորման բազային գիտելիքներ և կկարողանա ծրագրավորել տարրական մաթեմատիկական խնդիրներ C/C++ լեզվով:

Հիմնական թեմաներ

  • Ծրագրի կառուցում g++/gcc-ի օգտագործմամբ։
  • Տարրական տիպեր, գործողություններ տարրական տիպերի հետ։
  • Օպերատորներ. if else, switch, for, while և այլն։
  • Ֆունկցիա, ֆունկցիայի կանչ, ռեկուրսիվ ֆունկցիա։
  • Հիշողության կառուցվածքը և կառավարումը։
  • Բաղադրյալ տիպերի կառուցում, օբյեկտ։

Դասընթացին կարող են մասնակցել սովորել ցանկացող, նպատակասլաց, մաթեմատիկական որոշակի գիտելիքներով օժտված անձիք։

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Պարբերական, 2017թ.

Դասընթացի տևողությունը՝ 60ժամ/12շաբաթ/24օր:

Դասընթացի արժեքը. 33,000 դրամ

Մասնակիցների ընտրությունը՝ թեստի և հարցազրույցի միջոցով:

Փուլ 2. Ալգորիթմներ և Տվյալների կառուցվածքներ

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակը. դասընթացի արդյունքում ուսանողը կկարողանա կիրառել ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ խնդիրներ լուծելու համար։

Հիմնական թեմաներ

  • Հիմնական գաղափարներ։
  • Տվյալների տարրական կառուցվածքներ (containers, iterators)
  • Ալգորիթմներ (algorithms, predicates)

Դասընթացին կարող են մասնակցել՝ մաթեմատիկական գիտելիքներով օժտված անձիք, ովքեր տիրապետում են որևէ ծրագրավորման լեզվի։

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար, 2018թ.

Դասընթացի տևողությունը` 42 ժամ /7շաբաթ/14օր

Դասընթացի արժեքը` 27,000 դրամ

Մասնակիցների ընտրությունը՝ թեստի և հարցազրույցի միջոցով:

Փուլ 3. C/C++ OOP

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի տևողությունը՝ 60ժամ/12շաբաթ/24օր:

Դասընթացի արժեքը` 38,000 դրամ

Մասնակիցների ընտրությունը՝ թեստի և հարցազրույցի միջոցով:

Փուլ 4. Design Pattern

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի տևողությունը` 42 ժամ /7շաբաթ/14օր

Դասընթացի արժեքը` 34,000 դրամ

Մասնակիցների ընտրությունը՝ թեստի և հարցազրույցի միջոցով:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-749702 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1