Կադրերի վերապատրաստում

ՎՏԿ-ի կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը:

Մենք ձգտում ենք ամուր կապ ստեղծել տեխնիկական բուհերի և ոլորտի միջև, ինչը կխրախուսի կրթական համագործակցությունը և կամրապնդի բուհերի դերը՝ որպես ակտիվ գիտահետազոտական կենտրոններ:
Դասընթացներն ու սեմինարները վարում են տվյալ ոլորտում փորձառու մասնագետները:
fb-2Դասընթացների ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում աշխատանքի անցնել ՎՏԿ-ում գործող ընկերություններում:

Տեխնիկական մասնագիտական դասընթացները, որոնք մեր կրթական ծրագրերի առանցքային մասն են կազմում, նախատեսված են ՏՏ և ճարտարագիտության բնագավառի տարբեր տարիքի և տարբեր առաջադիմության ուսանողների համար:

Մատչելի դարձնելով միջազգային գիտելիքը և հրավիրելով լավագույն դասախոսների՝ մենք կազմակերպում ենք դասընթացներ տարբեր տեխնիկական թեմաներով, որոնք ընտրվում են ճարտարագիտակ և ՏՀՏ ընկերությունների կարիքների գնահատման հիման վրա:

ՎՏԿ-ում գործում են ճարտարագիտական և նախատիպերի պատրաստման լաբորատորիաներ:

ՎՏԿ-ն իր լաբորատորիաներում անցկացնում է հետևյալ ծրագրերի ուսուցումն ինչպես կարճաժամկետ (մինչև 6 ամիս), այնպես էլ երկարաժամկետ՝ 6 ամիս և ավել կառուցվածքով.

  1. Համակարգչային ճարտարագիտության դասընթացներ: C Fundamental; LabView; Discrete Mathematics; OSE: Windows, Unix, Linux; Algorithms Theory; Logic Synthesis; Verilog; Digital Design; Digital Testing
  2. Բազային վեբ և մոբայլ ծրագրավորում; Algorithms and data structures; C, C++, C#, Java Script, objective C, PHP, HTML; Database Programming; Interface Design
  3. Ճարտարագիտական համակարգչային նախագծման դասընթացներ: AutoCAD, SolidWorks, CATIA

 

Դասընթացներ բիզնեսի թեմաներով
Դպրոցական ծրագրեր

Ժամանակակից տնտեսության զարգացման գործընթացում մեծ նշանակություն ունի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։ Ոլորտի զարգացման գործընթացում կարևոր է որակյալ մասնագետների img_0480առկայությունը։ Մասնագետների ձևավորման, մասնագիտական կողմնորոշման համար մեծ դերակատարություն ունի դպրոցը։ Դպրոցական բնագիտական առարկաների դասավանդմանն աջակցելու նպատակով իրականացվում են դպրոցական ծրագրեր, որոնց շրջանակներում դպրոցները հնարավորություն ունեն իրենց լաբորատոր փորձերը և գործնական դասընթացները իրականացնել համապատասխան կահավորված լաբորատորիաներում, աշակերտները մասնակցում են անգլերեն լեզվի, ծրագրավորման դասընթացների և հաճախում տարբեր մասնագիտական ուղղություններով խմբակների։ Ծրագիրը նախատեսված է 8-ից 18 տարեկանների համար և հիմնական նպատակներն են՝

  •  Աջակցել դպրոցներին կրթական ծրագրերի բարելավման գործընթացին
  •  Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը կրթական պրոցեսում
  •  Աջակցել դպրոցներին բնագիտական առարկաներ դասավանդման գործընթացում
  •  Դպրոցականների շրջանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության և ներգրավման խթանումը

 


1 1 1