Մեր մասին

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

ՎՏԿ-ի առաքելությունն է`Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Կենտրոնը տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է մի շարք ոլորտներում` այդ թվում տրամադրելով

– բիզնես խորհրդատվություն,
– մենթորինգ, մարքեթինգ և խթանում,
– ֆինանսական աղբյուրների ներկայացում,
– բիզնես կապերի ձևավորում՝ բարձրացնելու ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում:

Մենք օգնում ենք տեխնոլոգիական թիմերին, սկսնակ և գոյություն ունեցող ընկերություններին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Մենք աջակցում ենք ընկերություններին բարելավել մասնագիտական և բիզնես հմտությունները՝ տրամադրելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներ և սեմինարներ: Միևնույն ժամանակ նպաստում ենք ուսումնական գործընկերության ստեղծմանը արդյունաբերական և տեխնոլոգիական համալսարանների միջև՝ խրախուսելու ուսումնական գործընկերությունները և հզորացնելու համալսարանների դերը որպես ակտիվ R&D կենտրոններ:


1 1 1