Ինժեներական նախագծում ԴԱՍԸՆԹԱՑ
Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են ինժեներական նախագծման դասընթացը:
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի մասնակիցները կծանոթանան ծրագրի հիմնական հնարավորություններին, կիրառություններին և գործնական հմտություններին։
Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
- 3D և 2D մոդելավորման էություն
- Մոդելավորման ալգորիթմը
- Էսկիզ հասկացություն
- Հոծ մարմնի ստեղծումը, օժանդակ երկրաչափություն
- Հիմնական և օժանդակ մոդելավորման մեթոդներ
- Զանգվածներ և հայելային արտապատկերներ
- Մակերևույթների հասկացություն
- Թիթեղային(Sheet metal) մարմինեերի հասկացություն
- Հավաքածուների ստեղծում
- Աշխատանք Toolbox-ի հետ
- Գծագրերի ստեղծում
- Գործնական աշխատանք
ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետք է.
- Կարողանա կառուցել կողմնորոշված և ոչ կողմնորոշված էսքիզներ, կապակցել դետալի էսքիզը հավաքածուի կոմպոնենտներին
- Կարողանա ստեղծել մոդելի սեփական տեսքեր
- Կարողանա տիրապետել հիմնական և օժանդակ մոդելավորման հիմնական մեթոդներին
- Հստակ պատկերացնի գծային զանգվածները, մակերևույթները և հոծ մարմինների հետ կատարվող գործողությունները
- Հստակ պատկերացում կազմի հավաքածուի ստեղծման եղանակների մասին
- Կարողանա ավելացնել Toolbox-ից պատրաստի մարմիններ
- Կարողանա օգտվել գծագրերի ստանդարտ գրառումներից:
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար
Դասընթացի տևողությունը. 30 ժամ/5 շաբաթ /15 դաս
Դասընթացի արժեքը. 32000 ՀՀԴ
Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://bit.ly/2YKPKQV
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 749 703 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):