Linux օպերացիոն համակարգի դասընթաց
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են Linux օպերացիոն համակարգի դասընթացը
ՆԿԱՐԱԳԻՐ
Դասընթացի նպատակն է.
ծանոթանալ Linux օպերացիոն համակարգի, դրա հրամանների, կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների հետ,
ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ Linux-ի հիմնական հասկացությունների և գործիքների մասին:
Դասընթացն ընդգծում է Linux-ի և այլ հայտնի օպերացիոն համակարգերի միջև տարբերությունները:
Մասնակիցների նախնական գիտելիքներ
Մասնակիցները պետք է ունենան համակարգիչների հետ աշխատելուվ տարրական մակարդակ: Անհրաժեշտ է ունենալ նաև որևէ օպերացիոն համակարգի (օրինակ՝ Windows կամ MacOS) միջավայրում հիմնական գործողություններ կատարելու փորձ:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
- Linux OS
◦ Overview (goals, schedule)
◦ Introduction (Evolution, Distributions)
◦ Disk partitioning, file system type, dual booting
◦ OS Install (Ubuntu, Redhat, Dual-boot, VM/OpenBox)
- Linux Architecture
◦ Linux Kernel, Boot Process
◦ Shell and simple commands
◦ File types and directory hierarchy, permissions
◦ Users, groups, permissions
◦ Processes attributes, monitoring and controlling
- X and Desktop Environment
◦ X Window System, $DISPLAY, ssh -X, xhost+ && telnet
◦ Window manager, distributed setup example (3 machines)
◦ Desktop Environments / Default applications
- Network
◦ Network Configuration (TCP/IP, ifconfig, proxy, DHCP, /etc/hosts)
◦ Network file system (NFS), exportfs
◦ Remote working (ssh, export display, scp, etc)
◦ debian (dpkg, apt), rpm (rpm, yast, urpmi)
◦ vncviewer/vncserver
- Bash scripting
◦ Meta Characters
◦ Bash’s configuration files
◦ Bash history
◦ Variables
◦ Arrays
◦ Conditional statement
◦ Loops
◦ Functions
◦ Arithmetic Operations
ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան
օգտագործել Linux օպերացիոն համակարգի բաղադրիչները, տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ,
աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ,
կառավարել Linux-ի ֆայլերը և պրոցեսները,
գրել պարզ սկրիպտեր Shell լեզվով,
հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար, 2017թ.
Դասընթացի տևողությունը.
52 ժամ / 9 շաբաթ /26 օր
Դասընթացի արժեքը. 30.000 ՀՀԴ:
Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:
Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://docs.google.com/forms/d/1v5H7i7YXNXEQbBWH3vgM00f7a9TGZ5KdORnHkvl9CPE/viewform?edit_requested=true
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-749702 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):