Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ մեքենայական ուսուցման թեմայով սեմինար, որն անց կացրեց YANDEX ընկերության համակարգչային տեսողության ծառայության ղեկավար Ալեքսանդր Կրայնովը:
Հանդիպման ընթացքում խոսեցինք, թե ինչ է մեքենայական ուսուցումը, ինչ է հարկավոր դրա համար, ինչպես է այն աշխատում, որ դեպքերում է այն արդյունավետ: Ինչպես նաև, թե ինչ է թաքնված Արհեստական բանականություն տերմինի ներքո, ինչն է դրա շուրջ բարձրացրած աղմուկի պատճառը և իրականում ինչ կարող է այն անել:
Նաև այն մասին, թե ինչպես է այս ոլորտում կազմակերպվել գիտության և արդյունաբերության փոխգործակցությունը և թե որոնք են փոքր սթարթափների և խոշոր ընկերությունների համար առկա հնարավորությունները: