Ծրագրային առաջարկի մշակում

«Ծրագրային առաջարկի մշակում» դասընթաց

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են Ծրագրային առաջարկի մշակումդասընթացի մեկնարկը:

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան գիտելիք, հմտություն և կարողություն ստորև բերված թեմաների վերաբերյալ, կկարողանան մշակել մրցունակ ծրագրային առաջարկներ:

Դասընթացը կանցկացվի, կիրառելով գործնական անհատական և խմբային վարժություններ, թեսթեր, մասնակիցների կողմից ներկայացումներ և ուսուցման ինտերակտիվ այլ մեթոդներ:

Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Ծրագրի սահմանումը, կիմանան ի՞նչ է ծրագիրը, կկարողանան տալ ծրագրի սահմանումը
  • Ծրագրի բաժինների համառոտ ներկայացում, կիմանան ի՞նչ բաժիններ ունի ծրագիրը և ի՞նչ հերթականությամբ են դրանք գրվում
  • Կարիքների բացահայտում և գնահատում, կիմանան կարիքի սահմանումը, ձեռք կբերեն հմտություն կարիքը բացահայտելու և ըստ առաջնահերթության դրանք գնահատելու գործիքների կիրառման վերաբերյալ
  • Ծրագրի գործադիր ամփոփում, կիմանան ի՞նչ է շարադրվում այս բաժնում, կկարողանան ձևակերպել հիմնախնդիրը, ծրագրի ռազմավարությունը
  • ՈՒԹՀՍ (SWOT) վերլուծություն` կատարել ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և խոչընդոտների վերլուծություն
  • Նպատակի սահմանումը, կսովորեն ճիշտ ձևակերպել ծրագրի նպատակները
  • Խնդիրների սահմանումը, կսովորին ճիշտ ձևակերպել ծրագրի խնդիրները
  • Ծրագրի ժամանակացույցը (Գանտի աղյուսակ), կտիրապետեն գործողությունների իրականացման ժամանակացույցի կազմմանը
  • Ծրագրի բյուջեն, կիմանան ծրագրի բյուջեի բաժինների մասին, կկարողանան կազմել բյուջե
  • Վերահսկողության (Մոնիտորինգի) մեխանիզմներ, կսովորեն թե ի՞նչ մեխանիզմներ պետք է նախատեսել ծրագրային առաջարկում ծրագրի վերահսկողությունը իրականացնելու համար
  • Ծրագրի շարունակականությունը, կիմանան թե ի՞նչ է ծրագրի շարունակականությունը և կոնկրետ ծրագրի դեպքում դա ինչպե՞ս կարող է ձևակերպվել
  • Ծրագրի հավելվածներ, ի՞նչ հավելվածներ կարող է ունենալ ծրագիրը:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Հունվար, 2018թ.

Գրանցման վերջնաժամկետ. Հունվարի 20, 2017թ

Դասընթացի տևողությունը. 16 ժամ / 2 շաբաթ/ 4 հանդիպում

Դասընթացի արժեքը.

10 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:

Դիմելու վերջնաժամկետ. Սեպտեմբերի 10:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 74 97 02 (աշխատանքային ժամը՝ 9։30-18։30), գրել trainings@vtc.am կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ք.Վանաձոր, Շինարարների փ. 12):


1 1 1