Ձեռնարկատիրության հիմունքներ և բիզնես պլան կազմելու հմտություններ” դասընթաց

“Ձեռնարկատիրության հիմունքներ և բիզնես պլան կազմելու հմտություններ” դասընթաց

     Երիտասարդների շրջանում ձեռնարկատիրական գործունեությունը և start-up թիմերի ձևավորումը խթանելու, ինչպես նաև դրամաշնորհային ու ներդրումային մրցույթներին Լոռու մարզից ավելի մեծ թվով և պատրաստված թիմերի մասնակցությունն ապահովելու նպատակով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնաադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ հայտարարում են “Ձեռնարկատիրության հիմունքներ և բիզնես պլան կազմելու հմտություններ” դասընթացի մեկնարկի մասին:

Թեմա ժամ
1 Ձեռնարկատիրության սահմանում, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու շարժառիթներ 2
2 Ընկերության արտադրանք և ծառայություններ: Նորարարությունները որպես շուկայում հաջողության հսնելու գրավական՝ օրինակներ 2
3 Ապրանքի կամ ծառայության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների (SWOT)վերլուծություն 2
4 Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն 2
5 Հաճախորդների նույնականացում, վաճառքների իրականացում, մարքեթինգային պլան 2
6 Ընկերության գործառնական պլանի կազմում, բյուջե, ինքնարժեք 2
7 Շահութաբերություն, բիզնեսի հեռանկարների պլանավորում, ֆինանսական պլանի կազմում 2
8 Դրամական հոսքերի պլանավորում և վերահսկում 4
9 Բիզնես պլանի վերջնականացում 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ 20

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ՝ Պարբերական

Դասընթացի տևողությունը. 10 դաս, 20 ժամ, շաբաթական 2 անգամ

Դասընթացի արժեքը.  18,000 ՀՀԴ

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-749705 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1