Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում առաջին անգամ կազմակերպեցին Ինժեներական համաժողով-ցուցահանդես, որը կայացավ ս.թ. հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):

Միջոցառման նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ՝ շեշտադրելով հետևյալ ուղղությունները. · Ավտոմատ կառավարվող մեքենաները · 5G · Կիսահաղորդիչների փորձարկման լուծումները · Ռադիո հաճախականային և միկրոալիքային հավելվածները (RF and microwave) · Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT):

Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը միտված համաժողով-ցուցահանդեսը ներգրավեց շուրջ 150 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:

Ավելի քան 20 տեղական և միջազգային կազմակերպություններ ցուցահանդեսին ներկայացրեցին իրենց արտադրանքը, լուծումները և ծառայութունները: Միջոցառումը ավարտվեց ընթրիք հյուրասիրությամբ և բացօթյա համերգով:

Իմանալ ավելին՝ Տեսանյութ , Նկարներ


1 1 1