Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը:

Ակադեմիան ներառում էր հետևյալ միջոցառումները.

 Կայուն էներգետիկայի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, որտեղ ներկայացվեցին Հայաստանում ներկա էներգետիկ լուծումներ, արտադրանք և ծառայություն մատուցող ընկերություններ։

 Մեկօրյա ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ կայուն էներգետիկայի վերաբերյալ երեք թիրախային խմբերի համար։

Թեմաները նվիրված էին համայնքներում էներգետիկ դիմակայության և անկախության խթանմանը տնային և համայնքային մակարդակով վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների մեջ ներդրման միջոցով։

Վանաձոր քաղաքի միջոցառումը նախատեսված էր հյուսիսային Արագածոտն, Գեղարքունիկ, Լոռի, Շիրակ, Տավուշ մարզերի համայնքների համար:


1 1 1