Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Շուշանին մոտեցնում է իր երազանքին

DSC03703Շուշանիկ Հարությունյանի առօրյան արդեն քանի տարի է, ինչ կապված է տեխնոլոգիական ոլորտի հետ։ Նա սիրում է սովորել նորը, պրպտել ու ի վերջո գտնել իր ամենասիրելի զբաղմունքը, որն էլ կդառնա ամբողջ կյանքի գործը։

Շուշանիկն արդեն հասցրել է ավարտել  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա բաժինը, այնուհետև՝ Երևանի նույն համալսարանի ծրագրային ապահովման բաժինը:

Համասլարանական առօրյայից հետո իր սիրելի մասնագիտությունը Շուշանիկին բերել է դեպի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ էլ նա հասկացել է, թե ինչով է զբաղվելու հետագայում, որն է իր կոչումը ու երազանքի աշխատանքը։

Շուշանիկը բացահայտում է Web ծրագրավորման գաղտնիքները, երազում է պատրաստել այնպիսի կայքեր, որոնցից կօգտվի ամբողջ աշխարհը։

«Ես միշտ հիացել եմ Google ընկերության աշխատանքով, երազել եմ հայտնվել նման աշխատանքային միջավայրում։ Երբ իմացա, որ Վանաձորում ստեղծվում է տեխնոլոգիական կենտրոն, ինձ թվաց՝ երազանքիս ավելի մոտ են կանգնած։ Հիմա սպասում եմ, թե երբ է կենտրոնում շինարարական աշխատանքներն ավարտվելու»:


1 1 1