Կարողությունների զարգացման ինտենսիվ դասընթաց

ՎՏԿ-ում անցկացվեց կարողությունների զարգացման քառօրյա սեմինար՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շահառու ընկերությունների ու ստարթափերի ներկայացուցիչների և անհատ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեին զարգացնելու իրենց կարողությունները հաջողությունների հասնելու համար՝ ինչպես աշխատանքային գործունեության մեջ, այնպես էլ սեփական նախաձեռնություններն (այդ թվում բիզնես) իրականություն դարձնելիս:

Սեմինարը վարեց ոլորտի փորձառու մասնագետ Ռշտուն Մարտիրոսյանը։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին և յուրացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են`
• Մրցակցային առավելություներ, դրանզ ստեղծման ու զարգացման կոնցեպցիան
• «հիմնախնդրի» կոնցեպցիան, հմնախնդիրների լուծման սխեմաներ
• շրջապատող աշխարհի և սեփական ես-ի ճանաչման համակարգային մոտեցումը,
• հիմնախնդիրների վերլուծության ցիրկուլյարը,
• մենք և շուկայական տեսությունը, մեր հաջողության գրավականը շուկայական տնտեսության պայմաններում
• նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները որպես տնտեսության զարգացման գրավականը և այլն:

Սեմինարի արդյունքում մասնակիցները յուրացրեցին սեփական կարողությունների զարգացման սխեմաներն ու ուղիները, կարողացան ընտրել ճիշտ թիրախներ և հստակ կպատկերացնել, թե ինչպես պետք է հղկեն ու իրականություն դարձնեն իրենց նախաձեռնություններն ու նպատակները:

Իմանալ ավելին


1 1 1