Աքսելերացիա

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում իրականացնում են աքսելերացիոն ծրագրեր (տեխնելոգիական բիզնեսի խթանում) ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:

Ծրագիրը խրախուսում է ՏՏ և ճարտարագիտական նոր արտադրանքի զարգացումը՝ աջակցելով տեղական ծրագրային ապահովում մշակող ձեռներեցներին, ճարտարագետներին, սթարթափներին, ՏՏ մասնագետներին և ուսանողներին:

Ծրագրի մասնակիցներին հասանելի կլինեն ՎՏԿ-ի հետևյալ ծառայությունները՝

– մենթորինգ,
– մարքեթինգ,
– պլանավորում,
– ծրագրի կենսունակության ուսումնասիրություն,
– բիզնես մոդելի ձևավորում,
– ֆինանսական և իրավական
– ինչպես նաև աջակցություն,

aqseleracia

աքսելերացված տեխնոլոգիաների և արտադրանքի մշակման գործողություններ. նախանմուշի պատրաստում, և փորձարկում:Աքսելերացիոն ժամանակահատվածի համար թիմերին տրամադրում ենք 2-4 աշխատանքային տեղեր, ապահովված համակարգչային տեխնիկայով և ինտերնետով:

ՎՏԿ աշխատում է հայաստանյան ՏՀՏ համայնքի հետ՝ աջակցելու զարգացման փուլերում գտնվող թիմերին, մասնավորապես.

– Գաղափարի գեներացում և ծրագրի կենսունակության գնահատում,
– Արտադրանքի/ծրագրի նախանմուշի պատրաստում և փորձարկում,
– Բիզնես պլանի մշակում,
– Աջակցություն տեղական և միջազգային շուկաներում,
– Հասանելիություն դրամաշնորհներին և այլ համապատասխան ֆինանսավորման ծրագրերին


1 1 1