Զարգացման տարբեր փուլերում գտնվող ընկերություններին և թիմերին տրամադրում ենք խորհրդատվություն հետևյալ բնագավառներում՝
- բիզնեսի կառավարում,
- իրավական,
- ֆինանսական,
- վաճառքի խթանում,
Աջակցում ենք ընկերություններին մշակել զարգացման համապատասխան ռազմավարություն:
Մենք աջակցում ենք՝
- լավարկել ընկերության գործունեությունը,
- կրճատել ծախսերը,
- գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ,
- բիզնեսում կիրառել նորարարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:
Մեր կողմից մատուցվող խորհրդատվական ծառայություններն են`
- Գործընկերների հայտնաբերման աջակցություն,
- Իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն,
- Ֆինանսական միջոցների հայթայթման աջակցություն, ներդրումների և դրամաշնորհների որոնման աջակցություն,
- Գործարար խորհրդատվություն, բանակցային պրոցեսների նախապատրաստման և անցկացման աջակցություն,
- Մարքեթինգային աջակցություն՝ շուկայավարման և գովազդի պլանավորման աջակցություն, արտադրանքի դիրքավորում,
- Գործարար պլանավորման խորհրդատվություն՝ ռազմավարական և միջնաժամկետ ծրագրերի կազմման աջակցություն և այլն,
- Մարդկային ռեսուրսների ձևավորման և մասնագետների որակավորման բարձրացման աջակցություն, դասընթացների, սեմինարների և վարպետության դասերի տրամադրում,
- Բիզնեսի աջակցում և խորհրդատվություն, աշխատուժի հմտությունների կատարելագործում, տարածքների և ենթակառուցվածքի տրամադրում: