Բիզնես ծառայություն

Զարգացման տարբեր փուլերում գտնվող ընկերություններին և թիմերին տրամադրում ենք խորհրդատվություն հետևյալ բնագավառներում՝

  • բիզնեսի կառավարում,
  • իրավական,
  • ֆինանսական,
  • վաճառքի խթանում,

Աջակցում ենք ընկերություններին մշակել զարգացման համապատասխան ռազմավարություն:

Մենք աջակցում ենք՝

  • լավարկել ընկերության գործունեությունը,
  • կրճատել ծախսերը,
  • գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ,
  •  բիզնեսում կիրառել նորարարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:

Մեր կողմից մատուցվող խորհրդատվական ծառայություններն են`

  • Գործընկերների հայտնաբերման աջակցություն,
  • Իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն,
  • Ֆինանսական միջոցների հայթայթման աջակցություն, ներդրումների և դրամաշնորհների որոնման աջակցություն,
  • Գործարար խորհրդատվություն, բանակցային պրոցեսների նախապատրաստման և անցկացման աջակցություն,
  • Մարքեթինգային աջակցություն՝ շուկայավարման և գովազդի պլանավորման աջակցություն, արտադրանքի դիրքավորում,
  • Գործարար պլանավորման խորհրդատվություն՝ ռազմավարական և միջնաժամկետ ծրագրերի կազմման աջակցություն և այլն,
  • Մարդկային ռեսուրսների ձևավորման և մասնագետների որակավորման բարձրացման աջակցություն, դասընթացների, սեմինարների և վարպետության դասերի տրամադրում,
  • Բիզնեսի աջակցում և խորհրդատվություն, աշխատուժի հմտությունների կատարելագործում, տարածքների և ենթակառուցվածքի տրամադրում:

1 1 1