Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:
Yandex-ի ծրագրավորման դպրոցում ավագ դպրոցականները կարող են ստանալ ծրագրավորողի բազային հմտություններ: Ծրագրավորմանը նրանք կծանոթանան Python լեզվի օրինակով, որն ընկալման համար բարդ չէ և հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ: Այն աշխարհում ամենահայտնի ծրագրավորման լեզուներից է և կիրառվում է թե’ Yandex-ում և թե’ օրինակ` NASA-ում:
Ուսուցումը Yandex-ի դպրոցում անվճար է:
Ուսուցման ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում (https://yandexdataschool.ru) և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով: Դասընթացները կանցկացվեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, դրանց տևողությունը 1 տարի է, շաբաթական` 2 դաս: Յուրաքանչյուր դասից հետո կտրվեն գործնական խնդիրներ: Խմբում կընդգրկվեն առավելագույնը 14 աշակերտ, իսկ դասընթացները կվարեն Վանաձորի մասնագետները, ովքեր վերապատրաստվել են Yandex-ում:
Առաջին կիսամյակը կնվիրվի Python-ի հիմունքներին. փոփոխականներ, պայմաններ, ցիկլեր, օպերատորներ, ցուցակներ և ֆունկցիաներ: 2-րդ կիսամյակում դպրոցականները կառնչվեն ստանդարտների և արտաքին գրադարանների հետ, ինչպես նաև` կծանոթանան օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորմանը:
Դպրոցականների հավաքագրումը կընթանա 2018թ. սեպտեմբերին, իսկ դասընթացները կմեկնարկեն 2018թ. հոկտեմբերին: Yandex-ի դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է մասնակցել թեստավորմանը և հարցազրույցին, հետևյալ գրաֆիկով.
– Առցանց գրանցում` օգոստոսի 30 -ից մինչև սեպտեմբերի 13-ը, հետևյալ հղումով.
https://connect.yandex.ru/forms/5b3391a0bc82e87ae9f2791f/
– Թեստավորում` սեպտեմբերի 14
– Հարցազրույց` սեպտեմբերի 15-16
Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի համակարգողից` Եղիշե Սաֆարյանից
էլ. փոստ` [email protected]
Հեռ.` 060-749703, 094-858516
Հասցե` Վանաձոր, Շինարարների 12:
___
Школа программирования в Ванадзорском технологическом центре — совместный проект Яндекса и Enterprise Incubator Foundation. В ней старшеклассники смогут получить базовые навыки разработчика.
Знакомиться с программированием они будут на примере Python — языка, который несложен в освоении, но позволяет решать множество задач.Это один из самых популярных языков в мире, применение ему находится и в Яндексе, и, например, в NASA. Учёба в Школе программирования бесплатна.
Курс разработан в Школе анализа данных Яндекса (https://yandexdataschool.ru) и рассчитан на учеников 9—11 классов, интересующихся математикой и информационными технологиями. Продолжительность курса — один год. Занятия проходят два раза в неделю в Ванадзорском технологическом центре. После каждого урока выполняются практические задания. В группе — не больше 14 человек, преподавать будут местные специалисты, прошедшие подготовку в компании Яндекс.
Первое полугодие будет посвящено основам Python: переменными, условиями, циклами, операторами, списками и функциями. Во вторые полгода ребята будут разбираться со стандартными и внешними библиотеками, а также познакомятся с объектно-ориентированным программированием.
Набор откроется в август 2018 года, занятия начнутся в октябре. Чтобы поступить в Школу, нужно зарегистрироваться, пройти тест и собеседование. Для регистрации необходимо до 13 сентября заполнить эту форму:
https://connect.yandex.ru/forms/5b3391a0bc82e87ae9f2791f/
График набора:
– Регистрация — с 30 августа по 13 сентября
– Тестирование — 14 сентября
– Собеседование — 15-16 сентября (в Ванадзорском технологическом центре)
Все подробности вы можете узнать у куратора проекта – Егише Сафарян
Почта: [email protected]
Телефон: 060-749703, 094-858516
Адрес: Ванадзор, ул. Шинарарнери 12
_____