“Ձեռնարկատիրության հիմունքներ և բիզնես պլան կազմելու հմտություններ” դասընթաց
Երիտասարդների շրջանում ձեռնարկատիրական գործունեությունը և start-up թիմերի ձևավորումը խթանելու, ինչպես նաև դրամաշնորհային ու ներդրումային մրցույթներին Լոռու մարզից ավելի մեծ թվով և պատրաստված թիմերի մասնակցությունն ապահովելու նպատակով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնաադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ հայտարարում են “Ձեռնարկատիրության հիմունքներ և բիզնես պլան կազմելու հմտություններ” դասընթացի մեկնարկի մասին:
| Թեմա | ժամ | |
| 1 | Ձեռնարկատիրության սահմանում, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու շարժառիթներ | 2 |
| 2 | Ընկերության արտադրանք և ծառայություններ: Նորարարությունները որպես շուկայում հաջողության հսնելու գրավական՝ օրինակներ | 2 |
| 3 | Ապրանքի կամ ծառայության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների (SWOT)վերլուծություն | 2 |
| 4 | Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն | 2 |
| 5 | Հաճախորդների նույնականացում, վաճառքների իրականացում, մարքեթինգային պլան | 2 |
| 6 | Ընկերության գործառնական պլանի կազմում, բյուջե, ինքնարժեք | 2 |
| 7 | Շահութաբերություն, բիզնեսի հեռանկարների պլանավորում, ֆինանսական պլանի կազմում | 2 |
| 8 | Դրամական հոսքերի պլանավորում և վերահսկում | 4 |
| 9 | Բիզնես պլանի վերջնականացում | 2 |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ | 20 |
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի մեկնարկ՝ Պարբերական
Դասընթացի տևողությունը. 10 դաս, 20 ժամ, շաբաթական 2 անգամ
Դասընթացի արժեքը. 18,000 ՀՀԴ
Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-749703 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


