Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում է աքսելերացիոն ծրագրի մեկնարկը

index

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարում է աքսելերացիոն ծրագիր (տեխնոլոգիական բիզնեսի խթանում) տեղական ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:

Ծրագիրը խրախուսում է ՏՏ և ճարտարագիտական նոր արտադրանքի զարգացումը՝ աջակցելով տեղական ծրագրային ապահովում մշակող ձեռներեցներին, ճարտարագետներին, սթարթափներին, ՏՏ մասնագետներին և ուսանողներին: Ծրագրի մասնակիցներին հասանելի կլինեն հետևյալ ծառայությունները՝ մենթորինգ, մարքեթինգ, պլանավորում, ծրագրի կենսունակության ուսումնասիրություն կամ բիզնես մոդելի ձևավորում, ֆինանսական և իրավական աջակցություն, ինչպես նաև աքսելերացված տեխնոլոգիաների և արտադրանքի մշակման գործողություններ. նախանմուշի պատրաստում, և փորձարկում:

Աքսելերացիոն ժամանակահատվածի համար թիմերին տրամադրում ենք 2-4 աշխատանքային տեղ, ապահովված համակարգչային տեխնիկայով և ինտերնետով:

ՎՏԿ աշխատում է հայաստանյան ՏՀՏ համայնքի հետ՝ աջակցելու զարգացման փուլերում գտնվող թիմերին, մասնավորապես.

  • Գաղափարի գեներացում և ծրագրի կենսունակության գնահատում
  • Արտադրանքի/ծրագրի նախանմուշի պատրաստում և փորձարկում
  • Բիզնես պլանի մշակում
  • Աջակցություն տեղական և միջազգային շուկաներում
  • Հասանելիություն դրամաշնորհներին և այլ համապատասխան ֆինանսավորման ծրագրերին

Խնդրում ենք մինչ հունիսի 10-ը ուղարկել Ձեր ուղեկցող (հետաքրքրության) նամակը, թիմի անդամների ինքնակենսագրականները և Ձեր գաղափարի հակիրճ նկարագրությունը p.hakhinyan@eif.am  էլ. հասցեին:

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին, տևողությունը՝ 3 ամիս:


1 1 1