Վանաձորցի երիտասարդ ծրագրավորողները բառերի «հիշարան» են ստեղծել

Հայաստանի Վանաձոր քաղաքից երիտասարդ ծրագրավորողները  օտար բառերը հիշելու ծրագիր են ստեղծել։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Evoca ընկերության համահիմնադիր  Գարեգին Քարհանյանը, առայժմ ծրագրի համար բառերի ընդամենը մի քանի հավաքածու է ստեղծվել․ անգլերեն լեզվի TOELF եւ IELTS թեստերի, ինչպես նաեւ զբոսաշրջային բառապաշարի համար։

Ծրագիրը ստեղծել ենք 4 տարբերակով՝ հինդի, արաբերեն, ռուսերեն եւ չինարեն՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ է այդ լեզուների կրող այն մարդկանց թիվը, որոնք անգլերեն են սովորում։ «Մինչեւ տարվա վերջ ցանկանում ենք ծրագրին բառապաշարի եւս 12 հավաքածու ավելացնել», ավելացրել է նա Երեւանում ՏՏ DigiTec ցուցահանդեսի ընթացքում։

Առայժմ ծրագիրը գործում է բետա-տարբերակով, իսկ մոտավորապես մեկ ամիս անց նախատեսվում է այն վաճառքի հանել։

«Ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր եղանակներով սովորել բառը։ Կարգավորումներում հնարավոր է հստակեցնել, թե ծրագիրը քանի անգամ կրկնի անհրաժեշտ բառերը կամ հոմանիշներն ու նախադասությունները՝ համատեքստը հասկանալու համար»,-ավելացրել է նա։

Evoca ծրագիրը հասանելի կլինի Android и Windows համակարգերում։

Ամենամյա DigiTec ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE։

Ընկերության ստեղծմանն աջակցել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC), որի կառավարիչն է  «Ձեռնարկությունների ինկուբատորը» (EIF)։

Աղբյուրը՝ www.news.am


1 1 1