ՎՏԿ ամառային դպրոց 2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը 2017թ. հունիսի 22-ից կազմակերպում են ամառային դպրոց 10-18 տարեկան դպրոցականների համար: 

Ամառային դպրոցի նպատակն է ուսուցանել ծրագրավորման լեզուներով հետաքրքրված դպրոցականներին, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմական մտածողությունը, ամառային արձակուրդները կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ: 

Մասնակիցների համար կկազմակերվեն նաև ժամանցամշակութային միջոցառումներ՝ կինոդիտումներ, սպորտային խաղեր (վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, ֆուտբոլ), ինտելեկտուալ խաղեր:

Այսպիսով, ԱԴ-ն հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված դպրոցականներին սովորել ծրագրավորում, ձեռք բերել արդի պահանջվող հմտություններ ու գիտելիքներ, մոտ լինել տեխնոլոգիական աշխարհին, ինչպես նաև կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում:

Առաջարկում ենք հետևյալ ծրագրերը՝

👉 10-14 տարեկան դպրոցականներ` 
– Kodu (5 դաս), 
– Photoshop (5 դաս), 
Մասնակցության արժեքը՝ 5000 ՀՀԴ

👉 10-14 տարեկան դպրոցականներ` 
– Kodu (5 դաս), 
– Scratch (10 դաս),
– Photoshop (10 դաս),
Մասնակցության արժեքը՝ 10.000 ՀՀԴ

👉 15-18 տարեկան դպրոցականներ` 
– C++ կամ Python (5 դաս),
– Web ծրագրավորում (HTML, CSS) +JavaSscipt կամ PHP (5 դաս),
Մասնակցության արժեքը՝ 6.000 ՀՀԴ

👉 15-18 տարեկան դպրոցականներ` 
– C++ կամ Python (10 դաս),
– Web ծրագրավորում (HTML, CSS) +JavaSscipt կամ PHP (10 դաս),
Մասնակցության արժեքը՝ 12.000 ՀՀԴ

👉 15-18 տարեկան դպրոցականներ` 
– անգլերեն՝ 10 դաս
Մասնակցության արժեքը՝ 5.000 ՀՀԴ
– պրոֆեսիոնալ հաղորդակցություն՝ 12 դաս
Մասնակցության արժեքը՝ 4.000 ՀՀԴ

Ինչպես նաև անվճար լրացուցիչ սեմինարներ, նվիրված ճարտարագիտական նախագծման ժամանակակից ծրագրերին, բրենդինգին, մասնագիտական կողմնորոշմանը:

Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝https://goo.gl/forms/IA03LMTjGeSqIbFL2 

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 18:


1 1 1