160 երիտասարդ նույնպես որոշեց դառնալ ծրագրավորող

12499590_10156703266290241_1007788888_oԼոռեցի 160 երիտասարդներ նույնպես որոշել են իրենց կյանքը կապել տեխնոլոգիական աշխարհի հետ ու այժմ սովորում են Web, iOS և Android ծրագրավորում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

Կենտրոնում սկսվել են ծրագրավորման դասընթացների նոր փուլ, որի մասնակիցները թե Վանաձորից են, թե հարակից գյուղերից ու քաղաքներից։ Դասընթացներին բոլոր մասնակցիցները կենտրոն են գալիս մեծ երազանքներով ու նպատակներով․ նրանք ցանկանում են դառնալ առաջատար ընկերության անփոխարինելի մասնագետ, ստեղծել սեփական ՏՏ ընկերությունը և այլն։

 


1 1 1