IT Marketing և ADC ընկերությունների մուտքը ՎՏԿ

12901047_1057169671009943_5735949186612415169_oԸնդամենը մի քանի ամսից իր նորակառույց շենքով հանրությանը կներկայանա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Կենտրոնում գործելու են տեխնոլոգիական ընկերություններ և ընկերությունների մասնաճյուղեր Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներից:

ՆՆերկա պահին ընթանում են 2 ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերով թիրախային դասընթացներ՝ հաջողությամբ ավարտողների համար աշխատանքի անցնելու հնարավորությամբ: Այդ դասընթացի մասնակիցները ընտրվել են ՎՏԿ ուսանողներից՝ ընկերությունների կողմից անցկացված գիտելիքների ստուգման և հարցազրույցների արդյունքում:

IT Marketing (www.itmarketing) ընկերությունը դասընթացներ է անցկացնում 14 ընտրված ուսանողների հետ, իսկ ADC ընկերությունը (www.adcmedia.am) ՝ 20: Ընկերության ներկայացուցիչները մեծ ակնկալիքներով սպասում են կենտրոնի բացմանը և իրենց ընկերությունների տեղակայմանը ՎՏԿ-ում:


1 1 1