Ինժեներական նախագծման և թվածրագրային հաստոցների միջոցով արտադրության հիմունքներ

Ինժեներական նախագծման և թվածրագրային հաստոցների միջոցով արտադրության հիմունքներ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են ինժեներական նախագծման և թվածրագրային հաստոցների միջոցով արտադրության հիմունքներ դասընթացը:

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի մասնակիցները կծանոթանան  ծրագրի հիմնական հնարավորություններին, կիրառություններին և գործնական հմտություններին։

Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

 

  • 3D և 2D   մոդելավորման էություն
  • Մոդելավորման ալգորիթմը
  • Էսկիզ հասկացություն
  •  Հոծ մարմնի ստեղծումը, օժանդակ երկրաչափություն
  • Հիմնական և օժանդակ մոդելավորման մեթոդներ
  • Զանգվածներ և հայելային արտապատկերներ
  • Մակերևույթների հասկացություն
  • Թիթեղային(Sheet metal) մարմինեերի հասկացություն
  • Հավաքածուների ստեղծում
  • Աշխատանք Toolbox-ի հետ
  • Գծագրերի ստեղծում
  • Ընդհանուր տեղեկություններ ծրագրային ինտերֆեյսի վերաբերյալ
  • CAD մոդելի ներմուծում, ներմուծման առանձնահատկությունները
  • Նախապատրաստվածքի ստեղծումը
  • Նախապատրաստվածքի ստեղծման առանձնահատկություններն ու եղանակները
  • Կտրող գործիքների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ
  • Կտրող գործիքի ստեղծումը ծրագրային միջավայրում և դրանց առանձնահատկությունները
  • Կտրող գործիքի հետագծերի հաշվարկ՝ սևատաշ և մնացորդային սևատաշ մշակման համար
  • Մաքրատաշ մշակման հետագծերի հաշվարկ և ուսումնասիրություն
  • Հասկացություններ կտրման ռեժիմների վերաբերյալ
  • Կտրման ռեժիմների հաշվարկ, կտրման ռեժիմների կապը մշակվող նյութերի հետ
  • Կառավարող ծրագրի ստեղծումը և նրա առանձնահատկությունները(NC file)
  • HAAS VF-3 ֆրեզերային 4 առանցքանի հաստոցի հետ աշխատանքի սկզբունքները
  • Ֆրեզերային հաստոցի ընդհանուր ծրագրային ինտերֆեյսի հետ ծանոթություն և աշխատանք
  • Աշխատանքային կորդինատային համակարգեր
  • Կտրող գործիքների տեղակայումը և կապերի ստեղծումը հաստոցի կորդինատային համակարգերի հետ
  • Նախապատրաստվածքների տեղակայումը, տեղակայման առանձնահատկությունները
  • Տարբեր տիպի նախապատրաստվածքների սզբնակետերի որոշումը
  • Նախագծված դետալների մշակումը ֆրեզերային հաստոցի վրա
  • Ծանոթություն լազերային կտրող հաստոցի հետ
  • Լազերային կտրող հաստոցի հետ աշխատանքի առանձնահատկությունները
  • Նախագծված մոդելների մշակումը լազերային հաստոցով։

ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ուսանողը, ուսումնառության արդյունքում պետք է.

  • Կարողանա կառուցել կողմնորոշված և ոչ կողմնորոշված էսքիզներ, կապակցել դետալի էսքիզը հավաքածուի կոմպոնենտներին
  • Կարողանա ստեղծել մոդելի  սեփական տեսքեր
  • Կարողանա տիրապետել հիմնական և օժանդակ մոդելավորման հիմնական մեթոդներին
  • Հստակ պատկերացնի գծային զանգվածները, մակերևույթները և հոծ մարմինների հետ կատարվող գործողությունները
  • Հստակ պատկերացում կազմի հավաքածուի ստեղծման եղանակների մասին
  • Կարողանա ավելացնել Toolbox-ից պատրաստի մարմիններ
  • Կարողանա օգտվել գծագրերի ստանդարտ գրառումներից
  • Կարողանա ներմուծել CAD մոդել և ստեղծի նախապատրաստվածք
  • Ստեղծել կառավարվող ծրագիր
  • Ունենա պատկերացում կտրման ռեժիմների հաշվարկների մասին
  • Կարողանա պատրաստել նախագծած դետալները ֆրեզերային հաստոցով, և մոդելներ մշակել լազերային հաստոցով։

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար

Դասընթացի տևողությունը. 58 ժամ/10 շաբաթ /30 դաս

Դասընթացի արժեքը.   60000 ՀՀԴ

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. https://forms.gle/jGCLoemGehbtDSbe7

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 749 703 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1