DATA struc

«Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ» դասընթաց

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում են «Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ» դասընթացը:

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է՝ մասնակից-ունկնդրին ծանոթացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որոշիչ դերակատարում ունեցող ճյուղերից մեկի՝ տվյալների կառուցվածքների և ալգորիթմների հիմունքների հետ։ Մասնավորապես, հատուկ ուշադրության կարժանանան ալգորիթմների վերլուծություն և խնդրի հաշվողական բարդության հետ կապված հարցերը, տվյալների հենքային կառուցվածքները (զանգված, ցուցակ, ստեկ, հերթ, կույտ, դեկ և այլն), հեշ-աղյուսակները, ծառային կառուցվածքները և բոլոր այդ կառուցվածքների նկատմամբ կիրառվող ալգորիթմները: Ունկնդիրներին կներկայացվի դասընթացում ներկրված տվյալների կառուցվածքների և ալգորիթմների ծրագրային իրագործումը C++ լեզվով:

Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ՝ հենքային գիտելիքներ «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» և «Ծրագրավորման հիմունքներ» առարկաներից:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Հիմնական գաղափարներ։
  • Տվյալների տարրական կառուցվածքներ։
  • Տեսակավորումներ (սորտավորումներ):
  • Հեշ-աղյուսակներ։
  • Ծառեր:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Դասընթացի մասնակիցը ուսումնառության արդյունքում պետք է.

իմանա դասընթացի ծրագրում ներառված հիմնական ալգորիթմները, տվյալների հիմնական տիպերը և կառուցվածքները, նրանց հետ աշխատելու հիմնական տեսական սկզբունքները,

տիրապետի դասընթացի ծրագրում ներառված տվյալների հիմնական տիպերի և կառուցվածքների նկատմամբ կիրառվող մեթոդներին և ալգորիթմներին, ինչպես նաև նրանց հիման վրա ավելի բարդ ալգորիթմների մշակման գործընթացին և գործիքակազմին,

կարողանա կիրառել դասընթացի ծրագրում ներառված ալգորիթմները, տվյալների հիմնական տիպերը և կառուցվածքները՝ ավելի բարդ ալգորիթմների և ծրագրերի մշակման ընթացքում, համակարգային և կիրառական ծրագրավորման տարաբնույթ խնդիրների լուծման համար:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ.Պարբերական

Դասընթացի տևողությունը. 48 ժամ /8շաբաթ/24օր

Դասընթացի արժեքը. 15,000 ՀՀԴ

Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:

Դասընթացին կարողեք գրանցվել հետևյալ հղումով. https://goo.gl/ZiqqNh

Մանրամասների համար կարողեք զանգահարել 060 74 97 05 (աշխատանքային ժամը՝ 9։30-18։30), գրել [email protected] կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1