Spanish

ԻՍՊԱՆԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Առաջին անգամ Վանաձորում կազմակերպվում են իսպաներեն լեզվի համալիր դասընթացներ՝ նախատեսված I, II, III, IV մակարդակների համար, որը իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

(I)  Տարրական մակարդակ

Այս մակարդակը նախատեսված է նրանց համար, ովքեր չունեն որևէ լեզվական հմտություն իսպաներենից:

  • Կարդալ, թարգմանել, պատմել պարզ տեքստեր:
  • Մտնել երկխոսության մեջ օտարերկրացու հետ՝ ծանոթանալու, առօրյա-խոսակցական թեմաների շուրջ խոսելու համար:
  • Կազմել ճիշտ նախադասություններ՝ օգտագործելով պարզ արտահայտություններ և քերականական կանոններ:

Դասընթացը ներառում է բազմաթիվ հետաքրքիր վարժություններ՝ նյութը  մատչելի դարձնելու համար:

(II) Միջին մակարդակ

Այս մակարդակը նախատեսված է նրանց համար, ովքեր տիրապետում են լեզվի տարրական մակարդակին, կարողանում են խոսել առօրյա թեմաների շուրջ, գիտեն պարզ քերականական կառույցներ, ժամանակաձևեր:

  • Խոսել տարբեր թեմաների շուրջ՝ օգտագործելով բարդ քերականական կառույցներ:
  • Մասնակցել տարբեր թեմաներին առնչվող քննարկումների:
  • Ազատ հաղորդակցման մեջ մտնել օտարերկրացու հետ:
  • Գրել տեքստեր, նամակներ:
  • Հասկանալ ձայնագրությունների, դիտած ֆիլմերի, կենդանի խոսակցությունների իմաստը:

Դասընթացը ներառում է հագեցած նյութեր, որոնք միտված են զարգացնելու սովորողի կարդալու, գրելու, լսելու, պատմելու  հմտությունները:

(III) Խորացված մակարդակ

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են լեզվի միջին մակարդակին և ցանկանում են կատարելագործել իրենց լեզվական հմտությունները:

  • Ընթերցել գեղարվեստական, գիտական և մասնագիտական գրականություն:
  • Ազատ խոսել օտար լեզվով, օգտագործելով քերականական բարդ կառույցներ:
  • Տիրապետել խոսակցական և իդիոմատիկ արտահայտությունների՝ խոսքը ավելի հարստացնելու համար:

Այս մակարդակում դասերը հագեցած են բարդ տեքստերով և նյութերով՝ սովորողի լսելու և խոսելու հմտությունները զարգացնելու համար:

(IV) Արագացված խոսակցական  մակարդակ

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր մեկնում են իսպանախոս երկրներ և ցանկանում են  կարճ ժամանակահատվածում տիրապետել լեզվական առաջին անհրաժեշտության հմտություններին:

  • Հաղորդակցվել օտարերկրացու հետ առօրյա- խոսակցական թեմաների շուրջ:
  • Կազմել պարզ նախադասություններ:
  • Կարդալ, պատմել, քննարկել ոչ բարդ տեքստեր:
  • Տիրապետել առօրյա կյանքի տարբեր ոլորտներում կիրառվող բառապաշարին:

Այս մակարդակը միտված է բանավոր խոսքի զարգացմանը և հագեցած է այն զարգացնող   երկխոսությոններով, նյութերով:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ. Պարբերաբար, 2017թ.

Գրանցման վերջնաժամկետ.

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(I)  Տարրական մակարդակ՝                                       48 ժ /8 շաբաթ / 24օր

(II) Միջին մակարդակ՝                                                48 ժ /8 շաբաթ / 24օր

(III) Խորացված մակարդակ՝                                     48 ժ /8 շաբաթ / 24օր

(IV) Արագացված խոսակցական մակարդակ՝                24 ժ /6 շաբաթ /12 օր

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ

(I)  Տարրական մակարդակ ՝                                      28000 դրամ

(II) Միջին մակարդակ՝                                                29000 դրամ

(III) Խորացված մակարդակ՝                                     30000 դրամ

(IV) Արագացված խոսակցական մակարդակ՝       24000 դրամ

Մասնակիցների ընտրությունը. առանց սահմանափակման:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով. 
https://docs.google.com/forms/d/1v5H7i7YXNXEQbBWH3vgM00f7a9TGZ5KdORnHkvl9CPE/viewform?edit_requested=true 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 749702 (աշխատանքային ժամը՝ 9:30-18:30), գրել [email protected] կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1