Unreal Engine 4 (UE4)

UNREAL ENGINE 4 (UE4) ԴԱՍԸՆԹԱՑ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են հեռավար ձևաչափով կազմակերպվող Unreal engine 4 դասընթացը:

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացը բաղկացած է 3 փուլից:

Առաջին փուլի տևողությունը 2 ամիս է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանալու են խաղային ծրագրավորման ոլորտին (խաղային ինդուստրիային), յուրացնելու են Unreal Engine-ի հիմնական մեխանիկան և Blueprint ծրագրավորման լեզուն։

Երկրորդ փուլում՝ խաղային կերպարների անիմացում, արհեստական բանականության կիրառում Unreal Engine միջավայրում։

Երրորդ փուլ՝ գիտելիքների գործնական կիրառություն նախագծերում, նախագծերի թեստավորում համակարգիչներում և սմարթֆոններում։

Տեղերը խիստ սահմանափակ են։ Յուրաքանչյուր փուլի մասնակիցների առավելագույն քանակը 15 է:

Դասընթացին մասնակցելու համար համակարգիչների անհրաժեշտ պարամետրերն են՝

  • 4 GB RAM
  • 1 GB տեսաքարտ(видеокарта)
  • 4 միջուկ պրոցեսոր

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • C++ ծրագրավորման լեզվի տարրական գիտելիքներ UE4 համակարգում
  • Blueprint վիզուալ սկրիպտային ծրագրավորման լեզվի ներկայացում
  • Արհեստական ինտելեկտի համակարգեր (Behaviour tree, Blackboard)
  • Ui/Ux համակարգեր (Blueprint)
  • Անիմացիաների համակարգ
  • Animation Blueprint
  • Մոդելի տիպեր (Static, skeletal, destructible, procedural)
  • LOD համակարգերի ներկայացում UE4-ում
  • Particle համակարգեր (Blueprint)
  • Material-ի տիպեր
  • Material-ի դիզայն/ կոդավորում
  • Մակրոսի, ինտերֆեյսի, Trait համակարգերի ներկայացում UE4-ում
  • Blueprint-ի և C++ -ի աշխատանքի սինխրոնությունը UE4-ում
  • Նախագծի փորձարկում Unreal debugger-ի միջոցով

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի մեկնարկ՝ Պարբերական

Դասընթացի տևողությունը. 33 ժամ

Դասընթացի արժեքը.  32,000 ՀՀԴ

Ցանկալի է, որ դիմորդը գաղափար ունենա Kodu,  Scratch  կամ այլ վիզուալ ծրագրավորման լեզուներից։

Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով.  https://bit.ly/unrealengine4vtc

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-749703 կամ այցելել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (Շինարարների 12):


1 1 1