Yandex ծրագրավորման դպրոցի ընդունելություն
Օգոստոսի 30-ից մեկնարկում է 9-11-րդ դասարանների աշակերտների գրանցումը՝ «Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցում անվճար դասընթացներին մասնակցելու համար: Ծրագրավորման մեկամյա անվճար դասընթացի ընթացքում երեխաները սովորում են ժամանակակից բիզնես աշխարհում շատ հայտնի «Python» (Փայթըն) ծրագրավորման լեզուն, որն օգտագործվում է «Youtube»-ում, «Instagram»-ում և «Facebook»-ում:
Հեքըթոն. «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ»
Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողների համար:
Հայաստանում Յանդեքս ընկերության առաջին Ծրագրավորման դպրոցի ավարտական միջոցառումը ՎՏԿ-ում
Ս. թ. հունվարի 27-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում Յանդեքս ընկերության առաջին Ծրագրավորման դպրոցի ավարտական միջոցառումը:
Անօդաչու մեքենաներ՝ YANDEX-ը ՎՏԿ-ում
Հունվարի 27-ին կայացավ դասախոսություն անօդաչու մեքենաների վերաբերյալ, որը վարեց Ռոման Ուդովիչենկոն՝ YANDEX ընկերությունից:
Քո սեփական բիզնեսը Հայաստանում
Հունվարի 18-ին ՎՏԿ-ում տեղի ունեցավ «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի մարզային առաջին շնորհանդեսը
ՎՏԿ-ն Օրակարգի եթերում (տեսանյութ)
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Omni Code-ը, #HiTechGateway-ը Օրակարգի եթերում
Canyon PARK
Canyon team-ը ներկայացրեց Canyon Park/camping PARK-ի գործունեությունը:
Տեխնոտուրիզմ՝ սեմինար
Digital Pomegranate-ի տնօրեն Todd Fabacher-ը ՎՏԿ-ում անցկացրեց ինտերակտիվ սեմինար տեխնոտուրիզմի թեմայով:
Մեքենայական ուսուցում՝ սեմինար
ՎՏԿ-ում տեղի ունեցավ մեքենայական ուսուցման թեմայով սեմինար, որն անց կացրեց YANDEX ընկերության համակարգչային տեսողության ծառայության ղեկավար Ալեքսանդր Կրայնովը:
UWC Dilijan-ի ուսանողները ՎՏԿ-ում
Հյուրընկալեցինք UWC Dilijan-ի ուսանողներին:
Ժամանակի արդյունավետ կառավարում
ՎՏԿ-ում կայացավ դասընթաց՝ ժամանակի արդյունավետ կառավարման թեմայով:
Zangi-ն ՎՏԿ-ում
Zangi-ն ՎՏԿ-ում ներկայացրեց ստարտափի հաջողության 3 հիմնական սկզբունքները և Լոռվա բարբառով ստիկերները:
Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը:
Սթարթափ համաժողով
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ 2-օրյա սթարթափ համաժողով՝ 30-ից ավելի երիտասարդների մասնակցությամբ:
ՀԱՊՀ ՎՄ ուսանողների և աշակերտների տեղեկատվական հերթական հանդիպումը ՎՏԿ-ում
Տեղի ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների և աշակերտների տեղեկատվական հերթական հանդիպումը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):
Կարողությունների զարգացման ինտենսիվ դասընթաց
ՎՏԿ-ում անցկացվեց կարողությունների զարգացման քառօրյա սեմինար՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շահառու ընկերությունների ու ստարթափերի ներկայացուցիչների և անհատ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեին զարգացնելու իրենց կարողությունները հաջողությունների հասնելու համար՝ ինչպես աշխատանքային գործունեության մեջ, այնպես էլ սեփական նախաձեռնություններն (այդ թվում բիզնես) իրականություն դարձնելիս:
Համոզիչ հաղորդակցություն դասընթաց
ՎՏԿ-ում տեղի ունեցավ Համոզիչ հաղարդակցություն դասընթացը, որը վարեց Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը:
Արաբերենի դասընթաց ՎՏԿ-ում
Birthrigh Armenia-ի կամավոր Նատալին ՎՏԿ-ում անցկացրեց արաբերեն լեզվի դասընթաց:
JavaScript ծրագրավորման լեզվի բարդ մասերը սկսնակների համար
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ “JavaScript ծրագրավորման լեզվի բարդ մասերը սկսնակների համար” թեմայով սեմինար, որը վարում է Ռենդերֆորեստ ընկերության տեխնիկական տնօրեն Էդգար Մարուքյանը:
ՎՏԿ վոլեյբոլի մրցաշար
ՎՏԿ-ում տեղի ունեցավ վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցեցին 6 թիմ:
MIT Գլոբալ ուսումնական լաբորատորիա ՎՏԿ-ում
«Լույս» հիմնադրամը, համագործակցելով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի – «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի հետ, Հայաստանում հյուրընկալեց «ՄՏԻ (MIT) գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը` կապեր հաստատելով աշխարհի գերազանցության կենտրոնների և Հայաստանի կրթական առաջատար հաստատությունների միջև:
Ինժեներական համաժողով-ցուցահանդես
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում առաջին անգամ կազմակերպեցին Ինժեներական համաժողով-ցուցահանդես, որը կայացավ ս.թ. հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):
ՎՏԿ ամառային դպրոց 2017
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը 2017թ. հունիսի 22-ից կազմակերպում են ամառային դպրոց 10-18 տարեկան դպրոցականների համար:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Yandex ծրագրավորման դպրոց
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվել է «Յանդեքս» ընկերության Ծրագրավորման դպրոցը: Դպրոցը «Յանդեքս» ընկերության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է՝ 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:
Yandex ծրագրավորման դպրոց Հայաստանում
Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:
Yandex-ի ծրագրավորման դպրոցում ավագ դպրոցականները կարող են ստանալ ծրագրավորողի բազային հմտություններ: Ծրագրավորմանը նրանք կծանոթանան Python լեզվի օրինակով, որն ընկալման համար բարդ չէ և հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ: Այն աշխարհում ամենահայտնի ծրագրավորման լեզուներից է և կիրառվում է թե’ Yandex-ում և թե’ օրինակ` NASA-ում:
Ուսուցումը Yandex-ի դպրոցում անվճար է:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը պաշտոնապես բացվեց
Հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ ու հյուրեր:
Ինչ է խոստանում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը
2015 թվականի օգոստոսից Վանաձորում ընթանում են տեխնոլոգիական կենտրոնի կառուցման աշխատանքները: Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամինն (ՁԻՀ) է, իսկ ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում է աքսելերացիոն ծրագրի մեկնարկը
Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարում է աքսելերացիոն ծրագիր (տեխնոլոգիական բիզնեսի խթանում) տեղական ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:
Ծրագիրը խրախուսում է ՏՏ և ճարտարագիտական նոր արտադրանքի զարգացումը՝ աջակցելով տեղական ծրագրային ապահովում մշակող ձեռներեցներին, ճարտարագետներին, սթարթափներին, ՏՏ մասնագետներին և ուսանողներին: Ծրագրի մասնակիցներին հասանելի կլինեն հետևյալ ծառայությունները՝ մենթորինգ, մարքեթինգ, պլանավորում, ծրագրի կենսունակության ուսումնասիրություն կամ բիզնես մոդելի ձևավորում, ֆինանսական և իրավական աջակցություն, ինչպես նաև աքսելերացված տեխնոլոգիաների և արտադրանքի մշակման գործողություններ. նախանմուշի պատրաստում, և փորձարկում:
ՁԻՀ տնօրենը հանդիպեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ուսանողների հետ
Շուրջ մեկ տարի է՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը եւս իրականացնում է անվճար դասընթացներ: Դասընթացների շնորհիվ լոռեցի ուսանողները հնարավորություն ունեն սովորելու ծրագրավորման լեզուն, ծանոթանալբարձր տեխնոլոգիաների ոլորտին:
Լոռու մարզում իրականացվող եկարաժամկետ կրթական ծրագրերին ծանոթանալու, կենտրոնում սովորող ուսանողներին հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչպես նաեւ վերջիններիս հետ այլ հարցեր քննարկելու նպատակով Վանաձորում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
IT Marketing և ADC ընկերությունների մուտքը ՎՏԿ
Ընդամենը մի քանի ամսից իր նորակառույց շենքով հանրությանը կներկայանա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Կենտրոնում գործելու են տեխնոլոգիական ընկերություններ և ընկերությունների մասնաճյուղեր Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներից:Ներկա պահին ընթանում են թիրախային դասընթացներ 2 ընկերությունների ներկայացված ծրագրերով՝ մոտ ապագայում հաջողությամբ ավարտողներին աշխատանքով ապահովելու համար:
Sololearn-ը օգտնում է աշակերտներին սիրել և սովորել ծրագրավորում
Փետրվար ամսից ի վեր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը առցանց դասընթացներ է իրականացնում 14 տարեկանից բարձր ցանկացողների համար:
ՎՏԿ աշխատակիցները Sololearn հարթակի միջոցով ներկայացնում, այնուհետ բացատրում և խորհրդատվություն են տրամադրում բոլոր այն մարդկանց, ովքեր գրանցվում են դասընթացներին՝ C++, Python, HTML, CSS, PHP:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Շուշանին մոտեցնում է իր երազանքին
Շուշանիկ Հարությունյանի առօրյան արդեն քանի տարի է, ինչ կապված է տեխնոլոգիական ոլորտի հետ։ Նա սիրում է սովորել նորը, պրպտել ու ի վերջո գտնել իր ամենասիրելի զբաղմունքը, որն էլ կդառնա ամբողջ կյանքի գործը։
Շուշանիկն արդեն հասցրել է ավարտել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա բաժինը, այնուհետև՝ Երևանի նույն համալսարանի ծրագրային ապահովման բաժինը:
Վանաձորցի ուսուցչի կողմից ստեղծված նախագծի միջոցով օտար լեզուներ սովորելը դառնում է ավելի հեշտ և արագ
Բջջային հավելվածը, հենվելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումների և գիտական հոգեբանության հայտնի դրույթների վրա, թույլ կտա շատ արագ սովորել և մտապահել հարյուրավոր բառեր:
160 երիտասարդ նույնպես որոշեց դառնալ ծրագրավորող
Լոռեցի 160 երիտասարդներ նույնպես որոշել են իրենց կյանքը կապել տեխնոլոգիական աշխարհի հետ ու այժմ սովորում են Web, iOS և Android ծրագրավորում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
ՀԲ-ն Գյումրիի եւ Վանաձորի ստարտապներին արտոնյալ պայմաններ է տվել
Innovation Matching Grants ծրագրի ներքո ինովացիոն ոլորտի սկսնակ ընկերությունները հնարավորություն են ստացել ստանալ սեփական ներդրումերին համարժեք ֆինանսավորում ծրագրի դոնորից՝ Համաշխարհային բանկից: Իսկ Գյումրիում ու Վանաձորում ստարտապներին տրվել էին էլ ավելի նպաստավոր պայմաններ՝ 50% համաֆինանսավորման փոխարեն ընդամենը 15%:
Հայտնի են «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015»-ի հաղթողները
Դեկտեմբերի 12-13-ը կայացած հաքաթոնին մասնակցել է 70 թիմ (250 ներկայացուցիչ)` միջոցառումը դարձնելով Հայաստանի 2015թ. ամենամասշտաբային տեխնոլոգիական մրցույթը:
5-րդ ամենամյա հաքաթոնի ընթացքում թիմերը 24 ժամում մշակել են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների լուծումներ, որոնք այնուհետ ներկայացվել են մասնագետների եւ մենթորների դատին։
Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում պատրաստվում են որակյալ կադրեր
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ ու պահանջված կադրեր պատրաստելու նպատակով ներկայումս բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում և ծրագրեր են կյանքի կոչվում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ մայրաքաղաքից դեպի տարածաշրջան ապակենտրոնացնելու գործում շոշափելի արդյունքներ ունեն Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր…
Համապատասխանելով համաշխարհային ամենաբարձր չափանիշներին. Հայկական ՏՏ ոլորտի ներուժն ու խնդիրները
Հայաստանում գերազանց աշխատում է հետևյալ մոդելը` հայկական թիմերը սեփական արտադրանք են ստեղծում և վաճառում արտերկրի ընկերություններին…
Վանաձորցի ծրագրավորողներն օտար բառեր սովորելու ինքնուսույց են ստեղծել
Վանաձորում գործող «Evoca» ծրագրավորողների թիմն ստեղծել է օտար լեզուների ինքուսուցման ծրագիր, որը հնարավոր է կիրառել նաև որպես բջջային հավելված: Ստեղծվել է 4 լեզուներով 3 ինքնուսույց՝ նախատեսված կոնկրետ թիրախային խմբերի համար: Ինչպես ծրագի համահիմնադիր Գարիկ Արզումանյանն է նշում, նման ծրագիր ստեղծելու գաղափարն առաջացել է ամիսներ առաջ, երբ «Քարհանյան» ուսումնական կենտրոնում իրականացվող լեզուների օնլայն և օֆլայն դասընթացների ընթացքում նկատել են, որ մարդկանց մոտ նոր լեզու սովորելու ընթացքում բառերը հիշելու հետ կապված դժվարություններ են առաջանում (ծրագրի մյուս համահիմնադիրը՝ Գարեգին Քարհանյանը, կենտրոնի տնօրենն է)…
Ստարտափը Հայաստանում գազի հաշվիչների աշխատանքը վերահսկող սարք է ստեղծում
Տեխնոլոգիական ստարտափը Հայաստանում ստեղծում է գազի հաշվիչների համար էլեկտրոնային ընթերցիչներ: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում հայտենց «Էլպիդա էլեկտրոնիկս» սկսնակ ընկերության տնօրեն Արկադի Խիտարովը, եթե գազի հաշվիչների վրա դնեն իրենց ստեղծած սարքը, այն ավելի ճիշտ կչափի գազի ծախսը: «Բացի այդ` սարքը հաշվիչը կպաշտպանի տարբեր միջամտություններից…
Վանաձորցի երիտասարդ ծրագրավորողները բառերի «հիշարան» են ստեղծել
Հայաստանի Վանաձոր քաղաքից երիտասարդ ծրագրավորողները օտար բառերը հիշելու ծրագիր են ստեղծել։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Evoca ընկերության համահիմնադիր Գարեգին Քարհանյանը, առայժմ ծրագրի համար բառերի ընդամենը մի քանի հավաքածու է ստեղծվել․ անգլերեն լեզվի TOELF եւ IELTS թեստերի, ինչպես նաեւ զբոսաշրջային բառապաշարի համար…